ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

“Գրանդ Մաստեր” ՍՊ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 2006 թվականից: Մինչ այդ ընկերության տարածքում գործում էր 1969 թ.-ին հիմնադրված “Մասիսի Գոֆրոտարա” արտադրական ձեռնարկությունը, որը զբաղվում էր բացառապես գոֆրոտարայի արտադրությամբ:

Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կողմից ձեռք բերվելուց հետո կազմակերպությունն ընդգրկվեց Հայաստանում ձեռարկությունների խոշորագույն խմբի՝ “Գրանդ Հոլդինգ”-ի կազմի մեջ։ Տվյալ իրադարձությամբ տրվեց մեկնարկ բազմաթիվ նոր ծրագրերի և խոշոր ներդրումների: Պահպանելով գործունեության մասնագիտացված տեսակը՝ ստեղծվեցին նոր արտադրության ճյուղեր․ կառուցվեցին օֆսեթ և խորը տպագրության արտադրամասերը անհրաժեշտ բոլոր ծառայություններով։ Արտադրությանը զուգահեռ վերակազմավորվեց և նոր աշխատակիցներով համալրվեց արտադրանքի որակի վերահսկողության ստորաբաժանումը։ Արդիականացվեցին աշխատանքային և տեխնիկական սպասարկման բոլոր անհրաժեշտ միջոցները։ Միջազգային կայուն մատակարարումներ ունենալու նպատակով ստեղծվեցին նոր ստորաբաժանումներ։

Ներդրումային ծրագրերն այսօր շարունակվում են ավելի լայն ծավալներով` շնորհիվ Միքայել և Կարեն Վարդանյանների, ովքեր 2014 թվականից հավասարապես հանդիսանում են ընկերության համասեփականատերերը։ Մեծ ուշադրություն է դարձվում ընկերության կառավարման համակարգերին, ինչպես նաև ընկերության գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցության կրճատմանը։ Հերթական խոշոր ներդրումային ծրագրի ավարտը նախատեսվում է 2023 թ.-ին, ինչի արդյունքում գործարկվելու է թղթի, ստվարաթղթի, ինչպես նաև սանհիգիենիկ թղթի արտադրություն:  

Ծրագիրն իր մեջ ներառում է նաև թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը հասարակության բոլոր շերտերում՝ առաջատար և թվային տեխնոլոգիաների, հասարակայնության հետ կապի և իրազեկման միջոցների կիրառմամբ։

Հայաստանի տարածքում արդեն իսկ գործարկվել է թղթի թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը խթանող TAPON.AM նոր բջջային հավելվածը՝ որպես նախադեպը չունեցող ստարտափ։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՌՈՏ

Ներկայումս ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ոլորտի առաջատարն է արտադրական ծավալների, սարքավորումների, որակի, աշխատակիցների քանակի, ինչպես նաև վճարված հարկերի մասով:

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԳՈՖՐՈՏԱՐԱՅԻ ԵՎ ՏՈՒՓԵՐԻ

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՐԿՂԻ ՏԵՍԱԿԻ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍՈՎ

ՆԱԽԱԳԾՈՒՄ

 ԳՈՖՐՈՏԱՐԱՅԻ ԵՎ ՏՈՒՓԵՐԻ

ԱՌԱՔՈՒՄ

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ  

ՉԱՓԱԳՐՈՒՄ

ԳՈՖՐՈՏԱՐԱՅԻ ԵՎ ՏՈՒՓԵՐԻ

ՆԱԽԱՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ 
BizLine

ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Որակ ամեն ինչում, ներառյալ մեր գործընթացները։ Սա է մեր մոտեցումը հաճախորդների համար գերազանց և բարձրակարգ ապրանքներ մատուցելու համար. այնպես որ, մենք միշտ լրացուցիչ ջանք ենք գործադրում․․․

Typical Production Progress

84%

ACTUAL SPEED

73%

AVERAGE SPEED

12%

SETUP STOPS

65%

DAILY PLAN

ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԸ

BizLine

Գոֆրոարտադրություն

 
BizLine

ՕՖՍԵԹ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 
BizLine

ԽՈՐԸ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 
BizLine

ԹՂԹԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԹԵՐՈՒՄ