Blog Image

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԾԱՌԱՏՈՒՆԿ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Tapon.am բջջային հավելվածից այսօր օգտվում են մեծ թվով քաղաքացիներ, ընկերություններ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն, որոնք պարտաճանաչ կերպով առանձնացնում են իրենց ամենօրյա աղբից թղթի թափոնը և հավելվածի միջոցով ուղարկում վերամշակման: Tapon.am-ի #բերեք_վերամշակենք արշավին ակտիվ մասնակցություն ունեցած դպրոցների բակային տարածքներում "ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ" ընկերության նախաձեռնությամբ իրականացվել է ծառատունկ : Դպրոցների աշակերտները տնկել են իրենց դասարանների անվանական ծառերը` պարտավորվելով հետագայում հոգ տանել դրանց մասին:

Blog Image

Շրջակա միջավայրի պահպանության թեմայով հանդիպումներ տարբեր դպրոցներում և նախակրթական հաստատություններում

Բնության և շրջակա միջավայրի հանդեպ սերն ու հոգածությունը սկսվում են վերջինիս բարիքների, ռեսուրսների ու պաշարների արժևորումից և խնայողաբար օգտագործումից: Այս ամենը երեխաներին պետք է սերմանել դպրոցական նստարանից։ "Գրանդ Մաստեր" ընկերությունն իր Tapon.am նախագծի շրջանակներում շարունակում է հանդիպումներն ու քննարկումները շրջակա միջավայրի պահպանության և թափոնների ճիշտ կառավարման թեմայով, հատկապես դպրոցական և մանկահասակ երեխաների հետ։
Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոց
Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոց
Նոր Խարբերդի Թլկատինցու անվան N1 միջնակարգ դպրոց
Երևանի 152 հիմնական դպրոց
Քանաքեռավանի միջնակարգ դպրոց

Blog Image

Երեվանի բուսաբանական այգու ոռոգման ցանցի արդիականացում

30 տարուց ավելի անուշադրության մատնված Երևանի բուսաբանական այգու հիմնական կանաչ ծառերով պահպանված կոլեկցիոն հատվածը, որը զբաղեցնում է մոտ 15 հեկտար տարածք, այսուհետև տարվա ցանկացած եղանակի հնարավոր կլինի ոռոգել: Այդ նպատակով բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորմամբ անցկացվել է 5 կմ երկարությամբ ոռոգման ցանց, տեղադրվել է պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել է ջրի ֆիլտրման ավազան։ Բուսաբանական այգում տեղադրվել է նաև արևային կայան: Այն հնարավորություն կտա այգու հոսանքի տարեկան մոտ 5 մլն դրամի և նոր տեղադրված պոմպակայանի աշխատանքի արդյունքում ավելացած հոսանքի ծախսը զրոյացնել և տնտեսված գումարներն օգտագործել այլ խնդիրների լուծմանը: Արևային կայանի անխափան աշխատանքի և երկարակեցության համար նորոգվել է նաև շինության 800 քմ տանիքը: