Blog Image

Աջակցություն լսողության խանգարումՆԵՐՈՎ երեխաներին

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվանն ընդառաջ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սաներին նվերներ են հատկացվել: Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրականացնել բարերար Միքայել Վարդանյանի աջակցությամբ: Դանիական «Oticon» ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքերը թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը: Կրթահամալիրն արդեն ունի նաև 2 նոր ճապոնական ավտոբուս, որոնք կապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը դեպի դպրոց և տուն: Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 109 մլն դրամ է:

Blog Image

Ծառատունկ Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի երկայնքով

Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտին ճանապարհին տնկվել է Եվրոպայից ներմուծված և Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան, վարդագույն Robinia տեսակի 292 ծառ, որոնց հետագա խնամքը կիրականացվի ավտոմատ ոռոգման համակարգով:

Blog Image

Հրանտ Վարդանյանի անվան փողոցի հիմնանորոգում

Հայտնի բարերար և գործարար Հրանտ Վարդանյանի անվան Մասիս քաղաքում գտնվող փողոցը, որի շինաշխատանքները մեկնարկել են 2020 թվականի փետրվարին, ամբողջովին հիմնանորոգվել է Միքայել և Կարեն Վարդանյանների միջոցներով: 3,2 կմ երկարությամբ փողոցը հիմնովին քանդվել և նորն է կառուցվել: Փոխարինվել են փողոցի տակով անցնող բոլոր ջրագծերը: Կառուցվել է ջրահեռացման նոր ցանց: Փողոցն ասֆալտապատվել է որակյալ նյութերով: Ամբողջ երկայնքով տեղադրվել են 96 լուսասյուներ՝ համալրված ժամանակակից LED լուսատուներով: Տեղադրվել են ժամանակակից լուծումներով տրանսպորտային կանգառներ: ...