Մասիս քաղաքի զբոսայգու վերակառուցում 

Մասիս քաղաքը երկարատեւ դադարից հետո կրկին զբոսայգի ունի. «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանների աջակցությամբ վերակառուցվել է Մասիսի զբոսայգին: Բարերարները տրամադրել են 87 միլիոն դրամ: Քաղաքի այգին ամբողջովին նոր շունչ է ստացել: Այգին կանաչապատվել է, ամբողջովին փոխվել է սալահատակը, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, հայկական ավանդական զարդանախշերով ցայտաղբյուրներ, մանկական խաղահրապարակ, տնկվել են ծառեր, անցկացվել է լուսավորություն: Կառուցվել է բեմ իր նստատեղերով: ...