Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ մեր ուղերձը

Հարգելի Ընթերցող,

Ուրախ ենք տեղեկացնել, որ "Գրանդ Մաստեր" ընկերությունը հանձն է առել ծավալել գործունեության նոր և պատասխանատու փուլ։

Ընկերությունում ներդրվել, պահպանվում և շարունակաբար զարգացվում են որակի, բնապահպանական և կայուն զարգացման կառավարման համակարգերը համաձայն միջազգային ստանդարտների պահանջների և միջազգային լավագույն փորձի։

Մենք կորպորատիվ քաղաքացիներ ենք. մենք հարգում ենք շրջակա միջավայրը, մենք հոգ ենք տանում մեր համայնքի և շահառու կողմերի մասին և մենք պարտավորվել ենք ապահովել հավասար հնարավորություններ, այդ իսկ պատճառով սահմանել ենք կայունության նպատակներ, որոնց հասնելու համար ձեռնարկում ենք համապատասխան միջոցառումներ։

Մեր հարստությունը՝ մեր մարդիկ են։

"Գրանդ Մաստեր" ընկերության կայուն, երկարաժամկետ աճի կարևոր հենասյունն այն է, որ կազմակերպության կառավարումն ու գործառնությունները լիովին համահունչ լինեն բնապահպանական և սոցիալական պատասխանատու գործելակերպին, որը համարում ենք մեր մարդկանց հաջողությունն ու զարգացումը և մեր բնապահպանական ազդեցության բարելավումը։

Ընկերության կորպորատիվ մշակույթը սահմանում է, թե ով ենք մենք, ինչպես ենք մենք գործում և որն է մեր պարտականությունը բիզնես վարելու հարցում։ Մենք կարևորում և հարգում ենք մեր աշխատակիցների, գործընկերների, համայնքի ներկայացուցիչների և այլ շահառու կողմերի իրավունքները՝ հանձն առնելով անվերապահորեն հետևել ընկերության կողմից որդեգրած քաղաքականություններին և օրենսդրական պահանջներին՝ ստեղծելով կայուն արժեք նրանց համար։

Ճանաչելով բնապահպանական գլոբալ ռիսկերը՝ մենք պատասխանատվություն ենք կրում վերահսկելու շրջակա միջավայրի վրա մեր ունեցած ազդեցությունը: Շարունակում ենք ուղիներ գտնել՝ նվազեցնելու էկոլոգիական ազդեցությունը մեր գործունեության ընթացքում՝ համապարփակ բնապահպանական կառավարման համակարգի ներդրման միջոցով, որի վառ ապացույցն է բնապահպանական կառավարման համակարգի ներդրումը ըստ ISO 14001:2015 միջազգային ստանդարտի պահանջների։

Լիահույս ենք, որ մեր փորձին կհետևեն նաև մեր գործընկերները և կայուն զարգացման ուղին կանցնենք միասին։