• Logo
+ 374 (236) 400-42
info@grandmaster.am
 8 Hrant Vardanyan street, 0802 Masis, Ararat region, RA
Logo
  • ABOUT US
  • SERVICES
  • PRODUCTS
    • BY TYPES
    • BY SPHERES
  • SUSTAINABILITY
    • POLICIES
    • CSR EVENTS
    • CSR REPORT
    • CERTIFICATES
  • CAREERS
    • VACANCIES
    • Create CV
  • 8 Hrant Vardanyan street
    0802, Masis, Ararat region, Armenia

    For Packaging Orders

    sales@grandmaster.am

    +374 (99) 988 186
    +374 (91) 010 407
    +374 (91) 003 567

    FOR Paper Waste Handover

    tapon@grandmaster.am

    +374 (55) 866 555

    FOR General QUESTIONS

    info@grandmaster.am

    +374 (236) 400 42

POLICIES

Corporate Social Responsibility

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ընկերությունը կարևորում և նպատակ է հետապնդում իրականացնել հետևյալ գործողությունները՝ ուղղված թափոնների արդյունավետ կառավարմանը․


  • Նվազագույնի հասցնել թափոնները և նվազեցնել սպառումը՝ ակտիվների արդյունավետ օգտագործման միջոցով:
  • Չափել և վերահսկել թափոնները:
  • Տարանջատել թափոնները՝ հետագա վերամշակման և վերաօգտագործման նպատակների համար։
  • Իրազեկել սպառողներին թափոնների արդյունավետ կառավարման կամ թերացման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
  • Իրականացնել աշխատողների պարբերական վերապատրաստումներ:
  • Սահմանել թափոնների կառավարման արդյունավետության առանցքային ցուցանիշներ և շարունակականորեն բարալավել կատարողականը։

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ընկերությունը նպատակ է հետապնդում նվազեցնել գործունեության ընթացքում արտանետված ջերմոցային գազերի քանակը՝ իրականացնելով հետևյալը․


  • Մշակել և կիրառել ջերմոցային գազերի արտանետումների կառավարման սխեմա:
  • Ապահովել էներգիայի արդյունավետ օգտագործումը ընկերության գործընթացներում, այդ թվում՝ պարբերական իրազեկումների և վերապատրաստումների միջոցով։
  • Շինարարական նախագծերում և սարքավորումների գնումների գործընթացներում հնարավորության դեպքում նախապատվությունը տալ ցածր ածխածնային տեխնոլոգիայի և վերականգնվող էներգիայի համակարգերին:
  • Բարելավել առկա շենքերի էներգաարդյունավետությունը։
  • Պարբերաբար մոնիթորինգի ենթարկել և դիտարկել էներգիայի աղբյուրների փոխարինման հնարավորությունները ավելի անվնաս այլընտրանքներով:
  • Հնարավորության և հասանելիության դեպքում, որպես էներգիայի աղբյուր օգտագործել վերականգնվող էներգիայի տեսակներ։
  • Սահմանել էներգիայի սպառման և ջերմոցային գազերի կառավարման արդյունավետության առանցքային ցուցանիշներ և շարունակականորեն բարալավել կատարողականը։

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հաշվի առնելով ջրային պաշարների կարևորությունը հանրային առողջության, բնապահպանության և ջրի որակի պաշտպանության ոլորտներում՝ ընկերությունը նպատակ է հետապնդում իրականացնել հետևյալը․


  • Արդյունավետ կառավարել խմելու, արտեզյան և օգտագործված ջրերը:
  • Հնարավորության դեպքում վերամշակել արտադրության մեջ օգտագործվող ջուրը:
  • Շարունակականորեն գնահատել արդյունաբերական նպատակներով ջրի վերաօգտագործման կամ վերամշակման հեռանկարային հնարավորությունները և նվազեցնել օգտագործվող ընդհանուր ջրի քանակները միավորի հաշվով՝ պահպանելով բոլոր օրենսդրական և նորմատիվային պահանջները:
  • Իրականացնել ջրային ռեսուրսների սպառման պարբերական և համակարգված մոնիթորինգ:
  • Սահմանել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության առանցքային ցուցանիշներ և շարունակականորեն բարալավել կատարողականը։

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ընկերությունը նպատակ է հետապնդում ապահովել անվտանգ և առողջ միջավայր, ուստի վտանգավոր նյութերի հավանական ազդեցությունները նվազեցնելու համար հետամուտ է իրականացնել հետևյալը․


  • Նվազեցնել վտանգավոր նյութերի կիրառումը՝ հնարավորության դեպքում կիրառելով փոխարինող ավելի անվտանգ նյութեր:
  • Վտանգավոր նյութերի հետ աշխատանքը վստահել միայն համապատասխան աշխատողներին՝ բացառելու վտանգավոր նյութերի հետ կապված անվտանգային և բնապահպանական պատահարները:
  • Ձեռք բերել վտանգավոր նյութեր նվազագույն արդյունավետ քանակությամբ, որոնք համապատասխանում են ողջամիտ ժամկետներում օգտագործման պահանջներին՝ բացառելու ժամկետանց նյութերի առաջացումը:
  • Պահպանել նյութերը համապատասխան պայմաններում:
  • Հնարավորության դեպքում վերամշակել նյութերը և/կամ նյութերի տարաները:
  • Ապահովել տարածքները վտանգավոր նյութերի հետ կապված պատահարների կառավարման համապատասխան միջոցներով:
  • Համապատասխան տարածքներում ապահովել աշխատողների անհատական պաշտպանության միջոցները:
  • Ապահովել վտանգավոր նյութերի վերաբերյալ աշխատողների նախազգուշացումը, իրազեկումը և վերապատրաստումը։
  • Սահմանել վտանգավոր նյութերի կառավարման արդյունավետության առանցքային ցուցանիշներ և շարունակականորեն բարալավել կատարողականը։

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԵՆՍԱՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արտադրանքի կենսապարբերաշրջանի փուլերը ներառում են հումքի ձեռքբերումը, նախագծումը, արտադրությունը, փոխադրումը, օգտագործումը, հնարավոր վերամշակումը և/կամ վերջնական հեռացումը:

Ընկերությունն արտադրանքի համար կենսապարբերաշրջանի հեռանկարը կիրառելիս հաշվի է առնում հետևյալը.


  • Արտադրանքի կենսապարբերաշրջանի փուլերի նկատմամբ ունեցած վերահսկողության աստիճանը:
  • Արտադրանքի կենսապարբերաշրջանի փուլերը, որոնց վրա նա ունի ամենամեծ վերահսկողությունը կամ ազդեցությունը, քանի որ դրանք կարող են առավելագույն հնարավորություն տալ ռեսուրսների օգտագործումը նվազեցնելու և նվազագույնի հասցնելու աղտոտումը կամ թափոնների առաջացումը:

  • Արտադրանքի կենսապարբերաշրջանի կառավարման սկզբունքներին համապատասխանելու համար՝ ընկերությունը նպատակ է հետապնդում․

  • Սահմանել համապատասխան հսկողություն՝ ապահովելու, որ արտադրանքի կամ ծառայության նախագծման և մշակման գործընթացում բնապահպանական պահանջները բավարարվեն՝ հաշվի առնելով դրա կենսապարբերաշրջանի յուրաքանչյուր փուլը:
  • Անհրաժեշտության դեպքում որոշել բնապահպանական պահանջները ապրանքների գնման համար:
  • Բնապահպանական պահանջները հաղորդել արտաքին մատակարարներին՝ ներառյալ կապալառուներին:
  • Շահագրգիռ կողմերին տրամադրել տեղեկատվություն շրջակա միջավայրի վրա հնարավոր էական ազդեցությունների մասին, որոնք կապված են արտադրանքի փոխադրման, առաքման, հնարավոր վերամշակման և/կամ վերջնական հեռացման հետ:
  • Սահմանել արտադրանքի կենսապարբերաշրջանի կառավարման արդյունավետության առանցքային ցուցանիշներ և շարունակականորեն բարալավել կատարողականը։

QUALITY AND ENVIRONMENTAL POLICY


The subject policy aims at ensuring the efficiency of Company management systems and correspondence to ISO 9001 and ISO 14001 international standards, EcoVadis system and other liabilities undertaken by the Company


The company’s goal it to ensure impressive representation of its customers in the market through packaging solutions, tending to provide best quality and setting the following working principles.


  • Integration of quality, environment and social management systems and continuous improvement in accordance with ISO 9001 and ISO 14001 international standards and requirements of EcoVadis system
  • Analysis of all the beneficiaries’ needs – customers, employees, partners, representatives of neighboring community, state authorities and proprietaries – as well as Company’s internal and external environments, settlement, realization and enhancement of strategy goals based on subject analysis
  • Heading towards the customer and continuously raising customer satisfaction level
  • Following the legislation concerning the preservation of environment and implementation of best international experience by reducing the Company’s negative influence on the environment
  • Continuous technological and technical replenishment
  • Reduction of industrial and non-industrial waste
  • Ensuring safe and equal working conditions for all the employees
  • Continuous development of employees’ competencies and their integration into the implementation and enhancement of management systems

For the realization of subject policy, the following actions are being performed:

  • Settlement, description, mapping, confirmation and permanent enhancement of the Company’s relevant processes including key efficiency values
  • Continuous discovery of Company’s environmental aspects and evaluation of their influence
  • Discovery of major sources for the consumption of Company’s natural resources, settlement and integration of mechanisms for their efficient usage
  • Integration of active mechanisms for social communication
  • Continuous discovery, evaluation of risks referring to Company’s quality, environmental and social management systems, settlement and realization of relevant control activities
  • Distribution of subject strategy among Company employees, partners, customers and other beneficiaries

FOR PACKAGING ORDERS

Contact us:

+374 (99) 988 186

+374 (91) 010 407

+374 (91) 003 567

 sales@grandmaster.am

8 Hrant Vardanyan street
0802 Masis, Ararat region, Armenia

  • Logo

PRODUCTS & SERVICES

  • Corrugated Packaging
  • Paper Bags
  • Consulting
  • Prepress
  • Design
  • Paper Waste Collecting

USEFUL LINKS

  • Project
  • Project
  • Project
  • Project
  • Project
  • Project

© Grand Master All rights reserved

  • FAQ
  • Careers
  • Grand Holding
  • Contact Us